Այս պատմությունը սկսվեց, երբ ես «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեցի «Նուբարաշեն» ՔԿՀ եւ տեղի «հնաբնակների» հետ քննարկում էի «Նուբարաշենում» առկա բանտային պայմանները։ Խոսքուզրույցի ընթացքում, ահա, պարզվեց մի զարմանալի հանգամանք. շաբաթ-կիրակի, եւ ընդհանրապես` ոչ աշխատանքային օրերին, կալանավորներին զբոսանքի հնարավորություն չեն տալիս։ Ավելին` ամանորի ոչ աշխատանքային 11 օրվա ընթացքում այս ՔԿՀ կալանավորները մաքուր օդի երես չեն տեսել։ Սկզբում, ճիշտն ասած, չհավատացի։ Բայց դառը ճշմարտությունը հաստատվեց շաբաթ օրվա առավոտյան ստուգայցի ժամանակ։ Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, Քաղբանտարկյալներ
Պարզվում է` մարդիկ կան, որ չափահաս են, տառաճանաչ, նույնիսկ ակնարկում են, որ իրենք քաղաքականությունից ու պետությունից բան են հասկանում, բայց նրանց Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը չհիմնավորված է թվում: Խնդիր չկա, ցանկացած մարդ կարող է ցանկացած բանի վրա կասկածել եւ չհասկանալ: Բայց բացատրում ես, մանրամասն ես բացատրում, ծամում, բերանն ես դնում, օրինակ ես ծառայում, գրողը տանի, բայց մարտավարությունը, միեւնույն է, անհասկանալի է նրանց համար: Պրոբլեմը այն է, որ այդ մարդիկ ոչ թե քո բացատրածին են առարկում, այլ, անկախ քո բացատրելուց եւ օրինակ ծառայելուց, մնում են էն իրենց սկզբնական դիրքորոշմանը. նրանց չհիմնավորված է թվում եւ վերջ: Որքան ուզում ես հիմնավորիր, միեւնույն է, նրանց հաստ գլուխների մեջ չեն տեղավորվում քո հիմնավորումները: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ
ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի վերջին հայտարարությունը եվրոչինովնիկների խոպանչիության հերթական դրսեւորումն է: Երբ ուզում ես լրջորեն հասկանալ, թե այդ հայտարարությամբ ինչ են ասում համազեկուցողները, ստիպված ես լինում արձանագրել, որ ընդամենը «ֆուֆլո են տալկատ» անում, այսինքն` զբաղված են դատարկաբանությամբ: Ըստ այդմ` Կոլոմբիե-Պրեսկոտ զույգը ՀՀ իշխանություններից պահանջում է անհապաղ իրականացնել Սամվել Նիկոյանի խորհրդարանական հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները: Եւ ահա, ով սարսափ, համազեկուցողները ՀՀ իշխանություններից պահանջում են, որ նրանք բարեփոխումների հստակ ժամանակացույց ներկայացնեն: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Եվրոպա, Խմբագրական, Մարտի 1, Քաղբանտարկյալներ
Մինչ կառավարությունը ջուր է ծեծում օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին (վերջին անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ մասին կարծեմ 2010 թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ է խոսել), օլիգոպոլիաները իրենց տիրապետությունը ավելի են ահագնացնում: Ոչխարաբուծության հետ կապված վերջին պատմությունը այս իմաստով շատ ուսանելի է. Իրանում ոչխարի պահանջարկ է առաջացել, եւ ահա, այդ բիզնեսը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի ձեռքում: Ընդ որում, եթե այսօր սույն օլիգարխը, ըստ մամուլի հրապարակումների, ոչխարի գլխաքանակի գնման մոնոպոլիա է ստանում, այսինքն` ոչխարաբույծները պարտավորվում են միմիայն նրան վաճառել իրենց ոչխարները, հաջորդ քայլով արդեն ոչխարաբուծությունն է դառնալու նրա մենաշնորհը: Սա տեղի է ունենալու շատ պարզ մի մեխանիզմով. Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, Հումոր, Տնտեսական
Եթե եվրոյոնջայավարի TV մոնիտորինգ իրականացնենք, տպավորիչ արդյունքներ կարձանագրենք: Կպարզվի ահա, որ Հայաստանի եթերում լրատվական այնքան շատ թողարկումներ կան, որքան հատուկ է բացառապես առաջավոր ժողովրդավարությամբ աչքի ընկնող երկրներին: Գրեթե ամեն ժամի հայկական հեռուստատեսային եթերում լրատվության ժամեր կան, որոնք սկսվում են տագնապահունչ երաժշտություններով, եւ էկրանին էլ հայտնվում են չռված աչքերով հաղորդավար-հաղորդավարուհիները` կարեւոր տեղեկատվություն հաղորդելու համար հարմարեցված դիրքով: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Եվրոպա, Խմբագրական, Հումոր
Ինչպես ԱԺ հայտնի պատգամավորներից մեկը կասեր` հայոց իշխանության վերնախավը հղի է եւ երկունքի ցավերի մեջ փորձում է ծննդաբերել մի օրենք` բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցման մասին: Ծիծաղելին այն է, որ ոմանք սկսել են քննարկել, թե ինչի համար է այս օրենքը ընդունվում, մինչդեռ քննարկելու բան չկա. օրենքի նպատակը մեկն է` մի քանի հարյուր իշխանավորի, օլիգարխի, կոռուպցիոների եւ նրանց շիստյորկաներին ապահովագրել իրենց մասին ճշմարտության բարձրաձայնումից: Եկեք մի պահ ենթադրենք, թե այդ օրենքը ուժի մեջ է, եւ պատկերացնենք, թե ով ում դեմ է գործնականում բարոյական փոխհատուցման մասին հայց ներկայացնելու: Հասկանալի է, որ հայցվոր լինելու են նախագահականում բազմածները, նախարար-պատգամավոր-օլիգարխները, ինչպես նաեւ բազմակի օգտագործման ընդդիմության ներկայացուցիչները` մի քանի հարյուր հոգի: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հաճախորդներ», Ավազակապետություն, Խմբագրական, օրենսդրական
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բոքսերի» հետ կապված իրավիճակը շատ ավելի աղետալի է, քան ես կարող էի հասկանալ այս ՔԿՀ-ում գտնվելու առաջին ժամերին: Ընթերցողին հիշեցնեմ, որ «բոքս» անվանում են քրեակատարողական հիմնարկների ժամանակավոր պահման խցերը: Ասենք կալանավորված անձը պետք է գնա փաստաբանի հետ տեսակցության: Խցից նրան նախ ուղեկցում են «բոքս», այստեղ նրան խուզարկում են, ապա նոր միայն ուղեկցում փաստաբանների հետ հանդիպման սենյակ: Հանդիպումից հետո նույնպես կալանավորված անձին «բոքս» են ուղեկցում, խուզարկում, որից հետո միայն նա կարող է վերադառնալ խուց: Կալանավորված անձը կարող է ժամերով «բոքսում» սպասել: Նման բան տեղի է ունենում զանազան տեխնիկական պատճառներով: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, Քաղբանտարկյալներ
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, փաստորեն, հաստատեց Հայաստանի նորացված պատվիրակության լիազորությունները, եւ ուրեմն` ԵԽԽՎ-ում հայաստանյան ընդդիմությունը ներկայացնելու է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ինչ անհավանական բան ասես կարող է պատահել Հայաստանի հետ. վերջին երկու տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում մեր երկրի հետ կապված օրակարգը որեւէ փոփոխություն չի կրել: Փոփոխություն են կրել այդ օրակարգի եւ Արմեն Ռուստամյանի հարաբերությունները: Եթե այդ առնչությամբ ԵԽԽՎ-ում տարիուկես առաջ պարոն Ռուստամյանի ասածները ընկալվում էին որպես իշխանական ասելիք, հիմա փաստորեն այդ նույն ասելիքը ընդդիմադիր է լինելու: Թերեւս հենց սա են իշխանության եւ ՀՅԴ ներկայացուցիչները անվանում նոր քաղաքական կուլտուրա. Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Ժառանգություն», «Հաճախորդներ», Ավազակապետություն, Եվրոպա, Խմբագրական
Կռահում եմ, որ եթե ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչության պետ Սեյրան Շահսուվարյանին հարցնես, թե իր համար ինչ սրբություն գոյություն ունի, նա կպատասխանի միանշանակ եւ աներկբա` ՀՀ պաշտպանության նախարարը: Ընդ որում, էական չէ, թե կոնկրետ դեպքում ով է այդ կարգավիճակի տիրակալը. «Պոլի փետին» էլ նշանակեն պաշտպանության նախարար, նա, թերեւս, սրբություն կդառնա Շահսուվարյանի համար: Նման եզրակացության եկա մեր թերթի «Բողոքի գիրք» խորագրում տպագրված մի նամակի ՊՆախարարության պատասխանին ծանոթանալիս: Կարդալուց հետո քիչ էր մնում արտասվեի ՊՆախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ սրտումս ծագած կարեկցանքից:
Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, Խմբագրական, կոռուպցիա
Հայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիային, ըստ էության, «իր մոր փորը» գցեց, որովհետեւ թուրքերը արձանագրությունների վավերացումից հրաժարվելու եւ դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորություն ստացան: Ու երբ թուրքերը բացահայտ սկսեցին հայտարարել, թե ՀՀ ՍԴ որոշումից հետո չեն պատրաստվում գնալ վավերացման, արձանագրությունների հայ համախոհների եւ հակառակորդների հայացքները հերթական անգամ ուղղվեցին դեպի առաջիկա ապրիլի 24-ը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Բարաք Օբամա, Թուրքիա, Խմբագրական
Հիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, եւ քանի գլուխ է լույս տեսել: Ինձ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15.00-ի մոտակայքում, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), եւ ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը` ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետեւ այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երեւի կալանավորական սինդրոմ է` երբ ինչ-որ մի խցի, ասել է թե` միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Անձնական, Բանտային օրագիր, Հոգեւոր, Քաղբանտարկյալներ
Մինչ հայ քաղաքական միտքը ոգեւորությամբ քննարկում է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, թուրքական կողմից հնչող արձագանքները վկայում են, որ ՍԴ-ն Թուրքիային լեգիտիմ հնարավորություն է տվել բացահայտորեն հրաժարվելու ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելուց: ՍԴ-ի որոշումից առաջ էլ ակնհայտ էր, որ Թուրքիան ամեն ինչ անում է արձանագրությունների վավերացումը հնարավորինս ձգձգելու համար, բայց նրա այս դիրքորոշումը խոցելի էր, որովհետեւ կապվում էր ԼՂ հարցում թուրքական կողմի ակնկալած առաջընթացի հետ: Հիմա, սակայն, ՍԴ-ն իր որոշմամբ Թուրքիային հնարավորություն է տվել բաց թողնել Ղարաբաղի հարցը եւ կենտրոնանալ զուտ հայ-թուրքական հարաբերությունների վրա, եւ դա արել է գեղական կարգով, մոռանալով դիվանագիտական մոտեցման անհրաժեշտության մասին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Խմբագրական
1993-96 թ.թ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի` նախօրեին հրապարակած տվյալները ավելի հասկանալի են դարձնում, թե ինչ է կատարվում Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում: Բագրատյանը տեղեկացնում է, որ 2010 թվականին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ կլինի 115 միլիոն դոլար, 2011-ին` 129 միլիոն, 2012-ին` 280 միլիոն, 2013-ին` արդեն 478 միլիոն դոլար: Սրանք այն գումարներն են, որ Հայաստանը պետք է նախկինում վարկ տված երկրներին եւ կազմակերպություններին վճարի մայր գումարի նախատեսված չափաբաժինները եւ տոկոսները փակելու համար: Իհարկե, եթե խոսքը քոչարյանասերժական կլանի անձնական պարտքի մասին լիներ, որեւէ խնդիր չէր ծագի, որովհետեւ նրանց համար մի քանի հարյուր միլիոն դոլար վճարելը ընդհանրապես պրոբլեմ չէ: Բայց խոսքը որպես արտաքին պարտք Հայաստանի Հանրապետություն մտած գումարների մասին է, որոնց մի մասն էլ թալանվել եւ թալանվում է ավազակապետության ներկայացուցիչների հարստացման նպատակով, եւ այս պայմաններում Հայաստանը, հասկանալիորեն, ի վիճակի չէ վճարել վերը նշված գումարները: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Խմբագրական, Տնտեսական

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար:
Մասնավորապես`
- մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը») ինձ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Անձնական, Դատ, Քաղբանտարկյալներ